Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Ռուսները սուպերմոդել Իրինա Շեյքին քննադատել են փարիզցիներին ցավակցելու համար

Ռուսները սուպերմոդել Իրինա Շեյքին քննադատել են փարիզցիներին ցավակցելու համար
15.11.2015 | 15:01

Super տաբլոիդը արձանագրել է, որ ռուս սուպերմոդել Իրինա Շեյքին քննադատել են ահաբեկչություններից հետո փարիզցիներին ցավակցելու համար: Շեյքը Instagram-ի իր էջում սև ֆոն է հրապարակել` կից աղոթքով: Ռուսները զայրացել են, որ Իրինա Շեյքը ցավակցություն չէր հայտնել Եգիպտոսում ռուսական օդանավի կործանման ժամանակ: Փարիզի ահաբեկչություններին ցավակցել են Իրինա Շեյքը, Սաշա Լուսը, Աննա Վյալիցինան, Նատաշա Պոլին և այլք, ռուս օգտատերերը բոլոր մոդելների «փարիզյան գրառումներին» գրեթե նույն հարցն են ուղղել` ինչո՞ւ եք արհամարհել Եգիպտոսի ողբերգությունը:

Դիտվել է՝ 925

Մեկնաբանություններ